Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117306-Սլովակիայի_արտաքին_և_եվրոպական_գործերի_նախարարը_կայցելի_Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2020 08:37 Asia/Tehran
  • Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Փետրվարի 24-ին, ժամը 10:15-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11։30-ին,  տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։