Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Փետրվար 21, 2020 14:56 Asia/Tehran
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ անհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, ինչից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր:Անդրադարձ է կատարվելու առանձին ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն առնչվող հարցերին:
armenpress.am
Պիտակ