Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i117326-Հայաստան_Եվրամիություն_ընդհանուր_ավիացիոն_գոտու_համաձայնագիրը_կստորագրվի_2020թ._ընթացքում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2020 16:15 Asia/Tehran
  • Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- ասաց Ռևազյանը:

Armenpress.am