Երևանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում
https://parstoday.ir/hy/news/armenia-i117345-Երևանում_Սլովակիայի_Հանրապետության_դեսպանատունը_կբացվի_Սայաթ_Նովա_36_հասցեում
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 22, 2020 08:32 Asia/Tehran
  • Երևանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության դեսպանատունը կբացվի Սայաթ-Նովա 36 հասցեում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, որին կմասնակցի նաև Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Լայչակը փետրվարի 24-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Փետրվարի 24-ին, ժամը 10:15-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11։30-ին,  տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

https://armenpress.am/arm/news/1005814.html