Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117389-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Ճապոնիայի_վարչապետին_Ազգային_տոնի_կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 12:34 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծու­թյուն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: 

Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերությունների ոչ երկար ժամանակահատվածում մեր երկրներին հաջողվել է ստեղծել փոխադարձ հար­գան­քի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Հայաստանն ու Ճա­պոնիան հստակ պատկերացում և դիրքորոշում ունեն միմյանց համար կարևոր և զգայուն խնդիրների վերաբերյալ, արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում, ամրապնդվում են միջխորհրդարանական կապե­րը: Շա­րու­նակում է խորանալ փոխգործակցությունը հումանիտար, գիտակրթական, մշա­կու­թային ոլորտներում: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել նաև համագործակցությանը առևտրատնտեսական և ներ­դրու­մների ոլորտում:

Համոզված լինելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար՝ վերահաստատում եմ Հայաստան այցելելու Ձեզ ուղղված իմ հրավերը: 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:   

https://armenpress.am/arm/news/1005932.html