Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117535-Վրաստանի_պաշտպանության_նախարարը_պաշտոնական_այցով_կժամանի_Հայաստան
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 14:39 Asia/Tehran
  • Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդես կգան այցի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:

Armenpress.am