ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների
https://parstoday.ir/hy/news/armenia-i117540-ՀՀ_և_Պաղեստինի_ԱԳ_նախարարներն_անդրադարձել_են_տարածաշրջանային_ու_միջազգային_արդիական_խնդիրների
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 16:08 Asia/Tehran
  • ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրների

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Այս համատեքստում մեծապես կարևորվել է նաև հայ համայնքի պատմական ներկայությունը Սուրբ վայրերում և նրա ներդրումը Պաղեստինի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում: 

Պաղեստինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, այդ համատեքստում վերջին զարգացումները և պաղեստինյան կողմի դիրքորոշումները։ Նախարար Մնացականյանը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Նախարարներ Մնացականյանն ու ալ Մալիքին նաև անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային արդիական այլ խնդիրների: 

Հայաստանի ԱԳ նախարարը իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Armenpress.am