Լեռնային Ղարաբաղ են ուղևորվել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ
Ապրիլ 11, 2016 09:38 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղ են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Պատգամավորներին ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Պատգամավորները համապատասխանաբար Հունաստան-Հայաստան, Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներն են, որոնց հայկական կողմի ղեկավարը Էդուարդ Շարմազանովն է:
Պիտակ