Փաշինյան. Երեւանը եւ Թբիլիսին պայմանավորվել են իրանական ապրանքներով հայկական բեռնատարների տարանցման շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117826-Փաշինյան._Երեւանը_եւ_Թբիլիսին_պայմանավորվել_են_իրանական_ապրանքներով_հայկական_բեռնատարների_տարանցման_շուրջ
Երեւանը եւ Թբիլիսին արդեն պայմանավորվել են վրացական տարածքի միջով իրանական ապրանքներով հայկական բեռնատարների տարանցման շուրջ: Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 04:47 Asia/Tehran
  • Փաշինյան. Երեւանը եւ Թբիլիսին պայմանավորվել են իրանական ապրանքներով հայկական բեռնատարների տարանցման շուրջ

Երեւանը եւ Թբիլիսին արդեն պայմանավորվել են վրացական տարածքի միջով իրանական ապրանքներով հայկական բեռնատարների տարանցման շուրջ: Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Վարչապետի խոսքով՝ տվյալ հարցը  քննարկել են Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ:

«Մենք պայմանավորվել ենք, որ հաջորդ տարանցումը կիրականացվի Վրաստանի տարածքով, եւ եթե ընդունող կողմը դեմ չէ, ապա մեքենաները կհասնեն մինչեւ նշանակակետեր»,- պարզաբանեց Փաշինյանը:

Նա նշեց, որ չորեքշաբթի արդեն պարզվել է, որ ընդունող կողմը՝ Ռուսաստանը, որեւէ նոր պայման չի ներկայացնում բեռների ընդունման համար:

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չէին ցանկանա իրենց մոտ սահմանին բեռնատարների կուտակում, եթե երրորդ երկրները չցանկանային ընդունել բեռը:

Նա հայտնեց, որ բեռնատարները կկարողանան շարունակել ճանապարհը մարտի 4-ին կամ 5-ին:

Նշենք, որ մարտի 3-ին հայտնի է դարձել, որ իրանական ապրանքներով մոտ 60 հայկական բեռնատարներ կուտակվել են Վրաստանի հետ սահմանին:

news.am