Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118191-Հայաստանը_ու_Վրաստանը_10_օրով_դադարեցնում_են_երկու_երկրների_միջև_քաղաքացիների_տեղաշարժը
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 05:10 Asia/Tehran
  • Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Ինչես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է նա։

armenpress.am