Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118604-Հայաստանի_և_Վրաստանի_վարչապետերը_քննարկելու_են_բեռնափոխադրումների_խնդիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2020 14:22 Asia/Tehran
  • Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների խնդիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան` բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները քննարկելու և կարգավորելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված ունենք խնդիր և Լարսում, և Բագրատաշենում: Բագրատաշենի անցակետում խնդիրը հիմնականում կապված է Մարնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Եվ նույն թողունակության խնդիրն ունենք նաև Լարսի անցակետում: Այնուամենայնիվ, այսօր նախատեսված է հեռախոսազրույց ՀՀ վարչապետի և Վրաստանի վարչապետի միջև, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես կարող ենք արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքն ապահովել»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց` կուտակումները և Հայաստան-Վրաստան սահմանին են, և Վրաստանի ներսում, և Լարսի անցակետում: Ավինյանի խոսքով` մոտական ժամաակներս հստակ կարգավորումներ պետք է մշակեն ու պայմանավորվեն, խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Նա նկատեց` բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է իր ռուս և վրացի գործընկերների հետ` հարցերը օպերատիվ կերպով լուծելու համար:

Armenpress.am