Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Լարսի մաքսակետով բեռնափոխադրումներին առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i118667-Փաշինյանը_Վրաստանի_վարչապետի_հետ_քննարկել_է_Լարսի_մաքսակետով_բեռնափոխադրումներին_առնչվող_հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 08:41 Asia/Tehran
  • Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Լարսի մաքսակետով բեռնափոխադրումներին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար:

Armenpress.am