Հայաստանը նախաձեռնում է գազի գնի վերանայման բանակցություններ ռուսական կողմի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118833-Հայաստանը_նախաձեռնում_է_գազի_գնի_վերանայման_բանակցություններ_ռուսական_կողմի_հետ
ՀՀ կառավարությունը հանդես է եկել Ռուսաստանի հետ գազի գնի վերանայման հարցի շուրջ բանակցություն սկսելու նախաձեռնությամբ, և այդ մասին տեղեկացվել է ռուս գործընկերներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 14:54 Asia/Tehran
  •  Հայաստանը նախաձեռնում է գազի գնի վերանայման բանակցություններ ռուսական կողմի հետ

ՀՀ կառավարությունը հանդես է եկել Ռուսաստանի հետ գազի գնի վերանայման հարցի շուրջ բանակցություն սկսելու նախաձեռնությամբ, և այդ մասին տեղեկացվել է ռուս գործընկերներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու են գազի գները՝ հաշվի առնելով միջազգային շուկայում գնի տատանումները։

«Թե ինչ փուլով և ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, կարծում եմ, դեռևս վաղ է խոսել, բայց, այնուամենայնիվ, նավթի և գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են  նախնական վերանայման բոլոր հիմքերը։  Կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- ասաց Ավինյանը։

Armenpress.am