Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118866-Արմեն_Գրիգորյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղարի_հետ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2020 14:49 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել ենք ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կարևորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը»,- գրել է Գրիգորյանը:

Armenpress.am