Գործադիրն ընդլայնում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i119402-Գործադիրն_ընդլայնում_է_գազի_և_էլեկտրաէներգիայի_ծախսի_դիմաց_փոխհատուցում_ստացող_շահառուների_շրջանակը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշմամբ ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 08:44 Asia/Tehran
  • Գործադիրն ընդլայնում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշմամբ ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարությունը հեռավար քվեարկել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝

Բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ Էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10 000 դրամ։

Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։

Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձեւակերպվում որպես կանխավճար։

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Armenpress.am