ՀՀ նախագահն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի պաշտոնակցի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i119432-ՀՀ_նախագահն_այսօր_հեռավար_զրույց_է_ունեցել_Վրաստանի_պաշտոնակցի_հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 05:40 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի պաշտոնակցի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին»:

Զրուցակիցներն, ըստ հաղորդագրության, հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը:

«Հայաստանի ու Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով անպայման կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի»:

News.am