Ծեծկռտուք Հայաստանի խորհրդարանում
Ուրբաթ օրը ՀՀ ազգային ժողովի իշխող և ընդդիմադիր կուսակցության պատգամավորների միջև խորհրդարանի դահլիճում առաջացած վեճը վերածվեց ծեծկռտուքի:
Իրանի արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամի հաղորդմամբ, ընդհարումը տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև, երբ քննարկվում էր կառավարության 2019 թվականի ծրագիրը: Դահլիճում ներկա էին վարչապետն ու կառավարության անդամները: ԱԺ նախագահ հայտարարեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ լարվածությունները սրվում են ընդդիմադիրների կողմից ԱԺ-ում անհանդարտություններ առաջացնելու նպատակով և ցավոք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընկան նրանց ծուղակը:
Նա ասել է, որ այս քայլերը պատճառ չեն դառնա որ նրանք հետ կանգնեն իրեն ընտրած ուղուց:
Փաշինյանը հստակեցրել է.«Այն բանից հետո երբ խորհրդարանում հաստատվեց անօրինական գույքը բռնագրավելու մասին օրինագիծը նախկին իշխանությանը ծառայող անձանց կողմից նախագծվեց այս սադրիչ քայլերը»:
Վարչապետի արատահայտությունները արժանացան քննադատությունների այն մասին, որ նա որպես վարչապետ պետք է կողմերին ինքնազսպվածության հրավիրեր և ոչ թե ելույթ ունենար որպես «Իմ քայլը» խխմբակցության ղեկավար, քանի որ նա խորհրդարանում ներկա էր, որպես երկրի ղեկավար:
Հատկանշական է, որ ծայրահեղական արևմտամետությունը ոչ միայն չի լուծել Հայաստանի տնտեսության խնդիրներից և ոչ մեկը, այլև մեծացրել է այս երկրի քաղաքական ճեղքվածքը և այս կարգի բանավեճերը ճեղքվածքի մեծացման ու ծայրահեղ արևմտամետության բերումով ստեղծված քաղաքական վատատեսության արդյունքն են: Որպես օրինակ տարածաշրջանի որոշ երկրներում այդ թվում Վրաստանում և Ուկրաինայում ծայրահեղ արևմտամետության արդյունքում առաջացան նախ բանավեճեր և քաղաքական ու ֆիզիկական ընդհարումներ և նույնիսկ հանգեցին պատերազմների ու երկրների մասնատման: