Օվերչուկն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիների համար միասնական ռեեստր ստեղծել
https://parstoday.ir/hy/news/armenia-i120553-Օվերչուկն_առաջարկել_է_ԵԱՏՄ_քաղաքացիների_համար_միասնական_ռեեստր_ստեղծել
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիների համար միասնական ռեեստր ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2020 16:17 Asia/Tehran
  • Օվերչուկն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիների համար միասնական ռեեստր ստեղծել

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիների համար միասնական ռեեստր ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մարդը հիմքն է: Մենք աշխատում ենք, որպեսզի մարդկանց կյանքն էլ ավելի լավը լինի: Ունենալով քաղաքացիների ընդհանուր ռեեստր՝ մենք կկարողանանք վստահաբար խոսել աշխատաշուկայի հետագա զարգացման մասին եւ ապահովել 5 երկրներում աշխատաշուկայի ազատությանը»,-ասել է նա:

Օվերչուկի խոսքով ՝ նման հարթակի ստեղծումը հնարավորություն կտա ԵԱՏՄ-ում աշխատուժի վերաբաշխմանը եւ նոր աշխատեղերի ստեղծմանը:

Նա նաեւ նշել է ԵԱՏՄ-ում բիզնեսի համար ընդհանուր թվային հարթակ ստեղծելու եւ զարգացնելու անհրաժեշտության մասին:  

News.am