ՀՀ հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին
https://parstoday.ir/hy/news/armenia-i120669-ՀՀ_հումանիտար_առաքելության_խումբը_բժշկական_պարագաներ_է_փոխանցել_Հալեպի_զինվորական_հոսպիտալին
Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2020 14:49 Asia/Tehran
  • ՀՀ հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին

Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ  պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

armenpress.am