ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են տարածաշրջան համանախագահների այցերի հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i120721-ԱԳ_նախարարը_և_ԵԱՀԿ_ՄԽ_համանախագահները_դիտարկել_են_տարածաշրջան_համանախագահների_այցերի_հեռանկարները
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 19-ին տեսակոնֆերանս են անցկացրել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2020 10:15 Asia/Tehran
  • ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են տարածաշրջան համանախագահների այցերի հեռանկարները

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 19-ին տեսակոնֆերանս են անցկացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:

Զրուցակիցները դիտարկել են նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

Armenpress.am