Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է համընդհանուր զինադադարի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i120933-Արարատ_Միրզոյանը_ԵԱՀԿ_ԽՎ_նախագահի_հետ_զրույցում_ընդգծել_է_համընդհանուր_զինադադարի_կարևորությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 25, 2020 18:40 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրույցում ընդգծել է համընդհանուր զինադադարի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։

Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։

Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»։

Armenpress.am