Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i120936-Զոհրաբ_Մնացականյանը_կմասնակցի_ՀԱՊԿ_անդամ_պետությունների_ԱԳ_նախարարների_խորհրդի_նիստին
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 14:25 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր:

Armenpress.am