Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար․ Ամիրան Գամկրելիձե
https://parstoday.ir/hy/news/armenia-i121256-Վրաստանը_չի_կարող_բացել_սահմանը_Հայաստանից_զբոսաշրջիկների_համար_Ամիրան_Գամկրելիձե
Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 05:25 Asia/Tehran
  • Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար․ Ամիրան Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից, այդ թվում՝ Հայաստանից զբոսաշրջիկների համար, «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության վարչությունը աշխատում է այդ ուղղությամբ։ Նվազագույն ռիսկով երկրների հետ կձեւակերպվեն երկկողմ համաձայնագրեր։ Մշակվում են որոշակի գործընթացներ՝ ինչպիսի թեսթ պետք է անցնի զբոսաշրջիկը ժամանելիս։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որոնք մեկնում են Թուրքիա՝ բուժման, պետք է կորոնավիրուսի թեսթը ոչ վաղ քան 48 ժամ առաջ անցնեն (սահմանը հատելուց)։ Նաեւ արդեն սահմանը հատելուց հետո Վրաստանում զբոսաշրջիկները որոշակի զննման կենթարկվեն»,- հայտարարել է նա, հայտնում է «Эхо Кавказа»-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» թողնել Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից եւ Ուկրաինայից զբոսաշրջիկների համար։

News.am