Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i121772-Արարատ_Միրզոյանը_ՀԱՊԿ_ԽՎ_խորհրդի_նիստում_անդրադարձել_է_Ադրբեջանի_սադրիչ_գործողություններին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2020 14:35 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար նիստին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․

«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։

Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:

Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»»,- գրել է Միրզոյանը:

Armenpress.am