ԼՂ հարցով հերթական տեսակոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i121860-ԼՂ_հարցով_հերթական_տեսակոնֆերանսը_տեղի_կունենա_հունիսի_վերջին._Զախարովա
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հեռակա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին, իսկ առկա ֆորմատով հանդիպումները կվերսկսվեն այն ժամանակ, երբ հանվեն միջազգային հաղորդակցության սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 05:57 Asia/Tehran
  • ԼՂ հարցով հերթական տեսակոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հերթական հեռակա կոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին, իսկ առկա ֆորմատով հանդիպումները կվերսկսվեն այն ժամանակ, երբ հանվեն միջազգային հաղորդակցության սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հերթական հեռավար հանդիպումը նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ։ Ըստ սահմանների բացման և միջազգային հաղորդակցության սահմանափակումների վերացման, կվերսկսվեն նաև առկա հանդիպումները։ Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ընդգծել է Զախարովան։

Armenpress.am