Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում. Ժիրայր Սեֆիլյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i122854-Եթե_հակառակորդը_պատերազմ_սանձազերծի_ապա_այն_կավարտենք_նրա_տարածքում._Ժիրայր_Սեֆիլյան
«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ հայ ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրահրած սադրանքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 09:39 Asia/Tehran
  • Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում. Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ հայ ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրահրած սադրանքին:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սահմանը նորից լարված է։

Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։

Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։

Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։

Լինե՛նք զգոն և միասնական։

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,-գրել է Ժիրայր Սէֆիլյանը։

1in.am