Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i123242-Վրաստանի_ԱԳՆ_ն_հերքում_է_ադրբեջանական_լրատվամիջոցի_տեղեկությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2020 04:16 Asia/Tehran
  • Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ապատեկատվություն է համարում ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը այն մասին, թե, իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով ականանետեր են տեղափոխվել Հայաստան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական «Ինտերպրեսնյուզ»-ը, Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը տարածել է ապատեղեկատվական բնույթ ունեցող հոդված, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: 

«Դժբախտաբար, ադրբեջանական կարծես թե լուրջ առցանց կայքը, միակողմանի է նկարագրում փաստերը, մոլորեցնում է հասարակությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացնելով վրաց-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, նշում է, որ այդ հոդվածը ուղղված է երկու երկրների համագործակցության խաթարմանը։

Armenpress.am