«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքերը կանգնեցնում են «Գազպրոմի» գազատարների աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i123348-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Թուրքերը_կանգնեցնում_են_Գազպրոմի_գազատարների_աշխատանքը
««Գազպրոմի» վրա 7 մլրդ դոլար նստած «Թուրքական հոսք» գազատարը, որով տարեսկզբից ռուսական գազ է մղվում Թուրքիա, կկանգնեցվի երկու շաբաթով, ինչպես հայտարարել է դրա թուրք օպերատոր «Բոթաշը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2020 06:16 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքերը կանգնեցնում են «Գազպրոմի» գազատարների աշխատանքը

««Գազպրոմի» վրա 7 մլրդ դոլար նստած «Թուրքական հոսք» գազատարը, որով տարեսկզբից ռուսական գազ է մղվում Թուրքիա, կկանգնեցվի երկու շաբաթով, ինչպես հայտարարել է դրա թուրք օպերատոր «Բոթաշը»:

 Դա արդեն պարապուրդի երկրորդ դեպքն է վերջին երկու ամսվա ընթացքում: Առաջինը տեւել է մեկ շաբաթ՝ հունիսի 23-29-ը: Այն ժամանակ դա նախաձեռնել էր «Գազպրոմը»՝ հայտարարելով պլանային տեխսպասարկում անցկացնելու անհրաժեշտության մասին:

Ճշմարտությունը, սակայն, այն է, որ Թուրքիան կտրուկ կրճատում է ռուսական գազի գնումը: Մայիսի վերջից չի աշխատում նաեւ «Կապույտ հոսքը»՝ «Գազպրոմի» երկրորդ գազատարը, որով գազը մղվում էր այդ երկիր: Նրա հզորությունը կազմում է տարեկան 16 մլրդ խորանարդ մետր: Այնտեղ նույնպես սկզբում տեխսպասարկում իրականացվեց, սակայն դրա ավարտից հետո գազատարն այդպես էլ չվերսկսեց աշխատանքը պատվերների բացակայության պատճառով:

«Թուրքական հոսքի» հետ կարող է կատարվել նույնը: Աշխատանքները կավարտվեն օգոստոսի 10-ին, բայց, ինչպես ուշադրություն են հրավիրում ռուսաստանյան լրատվամիջոցները, օգոստոսը Թուրքիայի համար կարող է դառնալ առանց ռուսական գազի ամիս:

Երկու դեպքում էլ պատճառն այն է, որ Թուրքիայում նվազում է ռուսական գազի պահանջարկը»:

Armenpress.am