«Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123736-Հրապարակ_._Հայաստանից_գնացքները_չեն_կարող_հասնել_Փոթիի_կամ_Բաթումիի_նավահանգիստներ
Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 01, 2020 07:17 Asia/Tehran
  • «Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ

Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։

Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։

Կկանգնի նաեւ արտահանումը Հայաստանից, օրինակ՝ հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում եւ երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio