Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/armenia-i124105-Արամ_Ա_ի_եւ_Նիկոլ_Փաշինյանի_միջեւ_հեռախոսազրույց_է_տեղի_ունեցել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2020 09:55 Asia/Tehran
  • Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի եւ լիբանանահայության վիճակի մասին: Նաեւ անդրադարձել է ՀՀ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը` ինչպես Լիբանանի ժողովրդին, այնպես էլ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետւն ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, նաեւ իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ի կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio