Իրանի «MehrNews» լրատվականն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124414-Իրանի_mehrnews_լրատվականն_անդրադարձել_է_ԼՂ_հիմնախնդրի_առնչությամբ_Փաշինյանի_հայտարարություններին
Իրանի «MehrNews» լրատվական գործակալությունը (պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը/ Islamic Development Organization of Iran (ido.ir)), Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 16:15 Asia/Tehran
  • Իրանի «MehrNews» լրատվականն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին

Իրանի «MehrNews» լրատվական գործակալությունը (պատկանում է «Իսլամական քարոզչություն» կազմակերպությանը/ Islamic Development Organization of Iran (ido.ir)), Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով» վերտառությամբ հոդված է հրապարակել։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է` այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի շրջանում, պարզապես ոտնձգություն էր իր երկրի նկատմամբ։ Հայաստանի վարչապետն ավելացրել է, որ ավանդական այն դիրքորոշումը, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և միայն խաղաղ բանակցությունների միջոցով պետք է կարգավորվի, հարգելի է Հայաստանի յուրաքանչյուր կառավարության համար։

Հարկ է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները միմյանց մեղադրում են սահմանային շրջանում բախումները սկսելու մեջ։

Լրատվամիջոցները հուլիսի 12-ին լուրեր հաղորդեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջանում բախումների մասին, որոնց արդյունքում եղել է երկու զոհ։

Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է 1988 թվականից` Խորհրդային միության փլուզումից հետո։ Ղարաբաղը Իրանի հյուսիսային հարևանությամբ գտնվող մի տարածք է և Երևանի և Բաքվի միջև հողային տարաձայնությունների բուն պատճառը։

Թեև 2018 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ վերջ տրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի տարածքում ծագած արյունալի ռազմական բախմանը, երկու երկրներն էլ հավակնություններ ունեն այդ առնչությամբ»։

Նյութն արտատպել է նաև «Արան» լրատվական գործակալությունը, որը գտնվում է Թավրիզում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio