Ստեփանակերտից կոշտ պատասխանեցին Սերժ Սարգսյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i124499-Ստեփանակերտից_կոշտ_պատասխանեցին_Սերժ_Սարգսյանին
2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2020 15:13 Asia/Tehran
  • Ստեփանակերտից կոշտ պատասխանեցին Սերժ Սարգսյանին

2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- ասաց նա։

Ի պատասխան Սարգսյանի՝ ԼՂ-ի (Արցախ) նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թող ստեփանակերտցիներն իմ փոխարեն պատասխանեն` 2016-ին հակառակորդի ԱԹՍ-ներ հասե՞լ են մայրաքաղաք, թե՞ ոչ»,- գրել է նա։

Ըստ էության, ԼՂ-ի (Արցախ)  նախագահի մամլո խոսնակն ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը կրկին սխալվում է, ինչի մասին կարող են փաստել ստեփանակերտցիները։

Սակայն, 3-րդ նախագահին պետք է հիշեցնել դեռևս 2016 թ. ապրիլի 8-ին տարածված տեղեկություններն ու հրապարակված լուսանկարները, որոնք փաստում են, որ ՊԲ-ն ԼՂ-ի (Արցախ)  երկնքում խոցել էր ադրբեջանական գրոհային անօդաչու թռչող սարք, որը խոցվել  էր ՊԲ հակաօդայինների կողմից։ Ավելին, այդ մասին գրել էր նաև ԼՂ-ի նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ  համանախագահները հանդիպում էին  ունենում ԼՂ-ի  նախագահի հետ։

Lurer.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio