Ստեփանակերտից կոշտ պատասխանեցին Սերժ Սարգսյանին
2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- ասաց նա։
Ի պատասխան Սարգսյանի՝ ԼՂ-ի (Արցախ) նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թող ստեփանակերտցիներն իմ փոխարեն պատասխանեն` 2016-ին հակառակորդի ԱԹՍ-ներ հասե՞լ են մայրաքաղաք, թե՞ ոչ»,- գրել է նա։
Ըստ էության, ԼՂ-ի (Արցախ) նախագահի մամլո խոսնակն ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը կրկին սխալվում է, ինչի մասին կարող են փաստել ստեփանակերտցիները։
Սակայն, 3-րդ նախագահին պետք է հիշեցնել դեռևս 2016 թ. ապրիլի 8-ին տարածված տեղեկություններն ու հրապարակված լուսանկարները, որոնք փաստում են, որ ՊԲ-ն ԼՂ-ի (Արցախ) երկնքում խոցել էր ադրբեջանական գրոհային անօդաչու թռչող սարք, որը խոցվել էր ՊԲ հակաօդայինների կողմից։ Ավելին, այդ մասին գրել էր նաև ԼՂ-ի նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին ունենում ԼՂ-ի նախագահի հետ։
Lurer.com
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio