Արթուր Ջավադյանը ճիշտ էր, Համաշխարհային բանկը սխալվեց
Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանը կեղծ տվյալներ է ներկայացրել Համաշխարհային բանկին՝ Doing Business զեկույցում բարձր դիրք գրավելու համար։ WSJ-ի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նման են վարվել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Չինաստանը։
Այս ու այլ կեղծ տվյալների պատճառով Համաշխարհային բանկը ժամանակավորապես դադարեցնում է Doing Business հերթական զեկույցի հրապարակումը, որը պետք է լիներ այս տարվա հոկտեմբերին։ ՀԲ-ն արտաքին աաուդիտ կանի ու կվերանայի վերջին 5 տարվա հաշվետվությունները, կշտկի կեղծիքների հետևանքով տուժած երկրների ցուցանիշները։
Ադրբեջանի դեպքում կեղծ տվյալների տրամադրումը սպասելի սցենար էր, որովհետև Ադրբեջանը 2018-ի 57-րդ տեղից 2019-ի զեկույցում թռել էր միանգամից 25-րդ տեղը։
Կեղծ տվյալներն ու տվյալների մանիպուլյացիան անցած տարվա զեկույցում ուղիղ ազդել են Հայաստանի վարկանիշի վրա, որը 6 կետով նահանջել էր։ Եթե կարճ՝ դրա պատճառը եղել է Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված ընդամենը 3 կազմակերպությունը՝ անհրաժեշտ 10-ի փոխարեն։ Իսկ օրինակ Վրաստանը, որն ունի Հայաստանից էլ քիչ ցուցակված կազմակերպություն՝ ընդամենը 2 հատ, «շուստրի» գտնվեց ու չզրկվեց միավորներից, որովհետև հայտարարագրեց 261 կազմակերպություն (վրացիները ցուցակված կազմակերպությունների փոխարեն ՀԲ-ին տվել էին առևտրին թույլատրված կազմակերպությունների թիվը)։
Եվ էստեղ արժի հիշել, որ անցած տարի հոկտեմբերին Արթուր Ջավադյանը պնդում էր՝ ՀԲ-ն մեթոդաբանական սխալ է թույլ տվել, ինչի հետևանքով Հայաստանը նահանջել է։ Իսկ պարոն Ջավադյանին չէին հավատում։ Արթուր Ջավադյանը ճիշտ էր, Համաշխարհային բանկը սխալվեց։
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio