Վերաբնակեցում. Ադրբեջանում խուճապ է
Ադրբեջանական պրոպագանդան ահազանգում է ԼՂ-ում (Արցախ) 500 հազար հայերի վերաբնակեցման ծրագրի մասին, որի մասին տագնապ է հնչեցրել թուրք-ադրբեջանական բարեկամության ինչ որ մի կազմակերպության նախագահի տեղակալը:
Ադրբեջանցիների համար «ելակետ» է ԼՂ-ում (Արցախ) լիբանանահայության ներկայացուցիչների վերաբնակեցումը՝ Բեյրութում սարսափելի պայթյունից հետո: Ադրբեջանցիները նշում են, որ դա ԼՂ-ն (Արցախ) 500 հազար հայերով բնակեցնելու մեծ ծրագրի մաս է, ահազանգելով միջազգային հանրությանը, թե պետք է «դատապարտել ադրբեջանական տարածքներում հայերի բնակեցումը»: Ավելին, նշմարվում են անգամ սպառնալիքներ, թե հակառակ դեպքում պատերազմի պարագայում այնտեղ գտնվող բնակչությունը չի համարվի «քաղաքացիական բնակչություն»:
Ատոմակայանի հարվածելու մասին հայտարարությունից հետո, Բաքվի դեպքում ամենեւին զարմանալի չեն քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հայտարարությունները: Ավելին, Ադրբեջանը խաղաղ բնակչության թիրախավորել են պարբերաբար:
Մյուս կողմից, դա իհարկե ռազմա-քաղաքական անզորության վկայությունն է: Դրա վկայությունն է նաեւ աղմուկը, որ Բաքուն բարձրացրել է Բեյրութում սարսափելի աղետից տուժած հայերին ԼՂ-ում (Արցախ) պատսպարելու իրողությունից, ազդարարելով 500 հազար հայերի վերաբնակեցման մեծ պլանի մասին: Չի բացառվում, որ միջազգային կառույցների ուշադրությունը գրավող ադրբեջանցիները այս անգամ էլ կոչ անեն գալ եւ իրականացնել մոնիտորինգ՝ վերաբնակեցում թույլ չտալու համար: Մի բան, որ Բաքուն արեց 2003-04 թվականներն: ԵԱՀԿ մոնիտորինգի խումբն անցավ ԼՂ-ի (Արցախ) տարածքներով, ու հետաքրքիրը եւ տարակուսելին այն էր, որ այսօր ազգային խրոխտ ու հերոսական դիրքից խոսող այն ժամանակի իշխանությունն այդ օրերին ոգեւորությամբ արձանագրում էր, որ ԵԱՀԿ-ն ոչ մի վերաբնակեցում էլ չի արձանագրել:
Վերաբնակեցումն ադրբեջանցիների մղձավանջն է, եւ մի քանի լիբանանահայ ընտանիքի ԼՂ-ում (Արցախ) հաստատվելու հանգամանքը այդ պատճառով է նրանց աչքին երեւացել 500 հազար հայերի վերաբնակեցման պլան:
ԼՂ-ի (Արցախ), մասնավորապես Արաքսի հովտի բնակեցումը էապես փոխելու է ռեգիոնալ այն ստատուս-քվոյի բովանդակությունը, որ ձեւավորվել է ղարաբաղյան առաջին հաղթանակով եւ պահվել ապրիլյան քառօրյա պատերազմում: Ավելին, եթե 2003-04 թվականներին Հայաստանը «հպարտությամբ» չարձանագրեր, որ ԵԱՀԿ դիտորդները հերքել են վերաբնակեցման ադրբեջանական մեղադրանքը, այլ հանրությանը պատասխան տար այդ վերաբնակեցման բացակայության համար, ապա ռազմա-քաղաքական զարգացումները կարող էին ունենալ բոլորովին այլ ընթացք:
Բայց Երեւանը զերծ է մնացել վերաբնակեցման ծավալուն քաղաքականությունից եւ ավելին, կարգավորման գործընթացում քննարկել տարածք վերադարձնելու հնարավորությունը: Ինչի դիմաց, խոշոր հաշվով էական չէ, որովհետեւ անորոշ պայմանի պարագայում փաստացի ճանաչվել է տարածքների նկատմամբ ադրբեջանական որոշակի իրավունք:
Ադրբեջանի գրեթե երկու տասնամյակի պահվածքը պարզորոշ հուշում է, որ հայկական պետականության առաջ անվտանգային խնդիրը տարածքների նկատմամբ ադրբեջանական «իրավունքի» սպասարկման ծառայած գործընթացը հայերի բնակության իրավունքի դաշտ տեղափոխելն է:
Lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio