Հայաստանը Թուրքիային չի դիտարկում ԼՂ հիմնախնդրում որպես միջնորդ երկիր․ ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125010-Հայաստանը_Թուրքիային_չի_դիտարկում_ԼՂ_հիմնախնդրում_որպես_միջնորդ_երկիր_ՀՀ_ԱԳՆ
Հայաստանը Թուրքիային չի դիտարկում ԼՂ հիմնախնդրում որպես միջնորդ երկիր։ Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2020 09:51 Asia/Tehran
  • Հայաստանը Թուրքիային չի դիտարկում ԼՂ հիմնախնդրում որպես միջնորդ երկիր․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը Թուրքիային չի դիտարկում ԼՂ հիմնախնդրում որպես միջնորդ երկիր։ Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Թուրքիայի՝ այս շրջանում վարած քաղաքակության վերաբերյալ մենք հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումները։ Թուրքիան իր պահվածքով կարծես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը, այն երկիրը, որը չի ճանաչում ու անգամ արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ։ Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա։ Այստեղ միանշանակ պետք է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»,- ասաց Նաղդալանը։

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio