$200 մլն-ի հայկական ներդրում՝ Վրաստանում. Երբ հնարավոր կլինի իրականացնել ծրագիրը. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i125265-200_մլն_ի_հայկական_ներդրում_Վրաստանում._Երբ_հնարավոր_կլինի_իրականացնել_ծրագիրը._Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ գործարարներ սպասում են Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի խոշորածավալ ներդրումային ծրագիր սկսեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 05:11 Asia/Tehran
  • $200 մլն-ի հայկական ներդրում՝ Վրաստանում. Երբ հնարավոր կլինի իրականացնել ծրագիրը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի որոշ գործարարներ սպասում են Վրաստանում հոկտեմբերի 31-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որպեսզի խոշորածավալ ներդրումային ծրագիր սկսեն:

Խոսքը մոտ 200 միլիոն դոլարի մասին է, որով Ռուսաստանից Աբխազիայով, Վրաստանով դեպի Հայաստան կառուցվելու է 5G ցանցի օպտիկամանրաթելային մալուխ: Իսկ ընտրությունների արդյունքները կարևոր են այնքանով, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել, եթե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթեն կամ գոնե զգալի ձայներ ստանան պրոռուսական քաղաքական ուժերը, ինչի դեպքում միայն հնարավոր կլինի ծրագրին վրացական կողմից հավանություն տալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio