Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125775-Լորիս_Ճգնավորյանը_ներկայացրել_է_անկախության_վերաբերյալ_իր_հուշերը
Ժամանակակից դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում «Հայաստան» պաշտոնական հաշվին է ներկայացնում անկախության վերաբերյալ իր հուշերը:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 10:55 Asia/Tehran
  • Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը

Ժամանակակից դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով իր շնորհավորական ուղերձում «Հայաստան» պաշտոնական հաշվին է ներկայացնում անկախության վերաբերյալ իր հուշերը:

Լորիս Ճգնավորյանը հիշում է, որ  1991թ. օգոստոս ամսին հրավիրվել է վարչապետ Վազգեն Մանուկյանի գրասենյակ: Նա պատմում է, որ վարչապետը մտահոգված է եղել, որ սեպտեմբերի 21-ին ժողովրդի միայն 30%-ն է պատրաստ «այո» ասելու անկախությանը. «Իմ օգնությունն էր ուզում, թե ինչ կարող եմ ես անել այդ ուղղությամբ: Եվ ես վերադարձա Ֆիլհարմոնիկ, կազմակերպեցի մի շարք համերգներ տարբեր քաղաքներում` մեծ կամ փոքր, և սկսեցի քարոզել անկախությունը մինչև, որ սեպտեմբերի 19-ին կազմակերպեցի մեծ համերգ մինչև լույս` Արամ Խաչատրյան դահլիճում և քարոզել, և խրախուսել ժողովրդին «այո» ասելուն: Մայրերին խնդրեցի՝ իրենց ընտանիքի անդամներին տուն չթողնեն, որ մտնեն առանց «այո» ասելու: Մարդկանց հրավիրեցի փողոցներ գան, տներից դուրս գան, փողոցներում տոնեն, քեֆ անեն և պատրաստվեն մինչև 21-ը և «այո» ասեն: Եվ այդպես էլ եղավ: Եվ մեծ խանդավառություն ստեղծվեց: Եվ սեպտեմբերի 21-ին 30%-ը դարձավ 95%: Միջազգային դիտորդներ եկան գրասենյակս և ինձ շնորհավորեցին, շնորհակալություն հայտնեցին: Ես երջանիկ էի, որ կարողացանք` Հայաստանի Ֆիլհարմոնիկը և ես, միատեղ այդ խանդավառությունը ստեղծել և «այո» ասել Անկախությանը: Եվ հիմա շնորհավորում եմ Ձեզ սրտանց: Պահե՛ք, պահպանե՛ք մեր սուրբ և մանուկ անկախությունը, և թողե՛ք, որ մեծանա և դարեր, դարեր շարունակ այդպիսին մեծանա: Եվ կարողանանք մի օր ծովից ծով Հայաստանը նորից վերականգնենք: Ամեն»,- ասել է Ճգնավորյանը:

News.am                                                               

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio