ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i125928-ԵՄ_հատուկ_ներկայացուցիչը_բանակցություններ_է_վարում_Բաքվում_ղարաբաղյան_կարգավորման_շուրջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2020 16:48 Asia/Tehran
  • ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Վերջին ամիսներին շատ մտահոգիչ զարգացումներ են եղել. հենց դա է այսօր իմ այստեղ գտնվելու հատուկ պատճառը: Դուք գիտեք, որ բարձրագույն ներկայացուցիչը կապի մեջ էր ինչպես ձեր արտգործնախարարի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարի հետ: Եվրամիությունը շատ շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ խաղաղության մեջ: Ես, իմ հերթին, այստեղ եմ` իրավիճակն ուսումնասիրելու համար»,- շեշտել է Տոյվո Քլաարը:

Ավելի վաղ Քլաարը Twitter-ում հայտնել էր, որ գտնվում է Բաքվում` հանդիպումներ անցկացնելու համար, որոնք երկու օր կտեւեն: «ԵՄ-ն շատ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության մեջ: Կարեւոր է թուլացնել լարվածությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ վերադառնալ առարկայական բանակցությունների` առանց նախապայմանների»,- նշել է Թ. Քլաարը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio