Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i126007-Լավրովն_ու_Մնացականյանը_քննարկել_են_իրավիճակը_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_գոտում
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2020 10:22 Asia/Tehran
  • Լավրովն ու Մնացականյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների եւ վիրավորների մասին տեղեկատվության կապակցությամբ: «Ընդգծվել է անհապաղ ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կշարունակի նախաձեռնել միջնորդական ջանքեր, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը»:

Առաջիկայում կկայանա Ադրբեջանի ԱԳՆ Դ.Ա.Բայրամովի հետ զրույցը, նշված է հաղորդագրության մեջ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio