ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ շփման գծում
Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:
Այս մասին ասված է Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայայի հայտարարությունում, որը հրապարակվել է կիրակի` Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ եպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
tert.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio