Քննարկվում է ԼՂ-ի (Արցախ) հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Լիլիթ Մակունց
https://parstoday.ir/hy/news/armenia-i126095-Քննարկվում_է_ԼՂ_ի_(Արցախ)_հետ_ռազմաքաղաքական_դաշինքի_կնքումը._Լիլիթ_Մակունց
Երկրում սստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ ԼՂ-ի (Արցախ) հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 05:44 Asia/Tehran
  • Քննարկվում է  ԼՂ-ի  (Արցախ)  հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Լիլիթ Մակունց

Երկրում սստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ ԼՂ-ի (Արցախ) հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

  ԼՂ-ի  (Արցախ) հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և     ԼՂ-ի  (Արցախում)  հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 49 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio