Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դուրս է եկել հայ-իսրայելական բարեկամական խմբից
https://parstoday.ir/hy/news/armenia-i126539-Իմքայլական_պատգամավոր_Քրիստինե_Պողոսյանը_դուրս_է_եկել_հայ_իսրայելական_բարեկամական_խմբից
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարվել է հայ-իսրայելական պատգամավորական բարեկամական խմբի անդամությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 12:42 Asia/Tehran
  • Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դուրս է եկել հայ-իսրայելական բարեկամական խմբից

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարվել է հայ-իսրայելական պատգամավորական բարեկամական խմբի անդամությունից:

«Հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հայտնել Ձեզ, որ այսօր հրաժարվել եմ հայ-իսրայելական բարեկամական խմբի անդամությունից։

Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև՝ այդ երկրի իշխանությունների անգործությունը, այլևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։

Կեցցե՛ Արցախը

Կեցցե՛ հայոց հզոր բանակը»,- գրել է պատգամավորը:

 

hraparak.am