Ով է փորձում Կովկասը ներքաշել գեոպոլիտիկ խաղերի մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i12745-Ով_է_փորձում_Կովկասը_ներքաշել_գեոպոլիտիկ_խաղերի_մեջ
ХХ դարի երկրորդ կեսը Թուրքիայի համար դարձավ բավական բարդ շրջան: Երկրում տեղի ունեցավ մի քանի պետական հեղաշրջում, իրենց մասին բարձրաձայնեցին քրդերը, որոնք ունեցան իրենց միասնական առաջնորդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2016 15:15 Asia/Tehran
  • Ով է փորձում Կովկասը ներքաշել գեոպոլիտիկ խաղերի մեջ

ХХ դարի երկրորդ կեսը Թուրքիայի համար դարձավ բավական բարդ շրջան: Երկրում տեղի ունեցավ մի քանի պետական հեղաշրջում, իրենց մասին բարձրաձայնեցին քրդերը, որոնք ունեցան իրենց միասնական առաջնորդը:

Միաժամանակ թուրքերը փորձեցին սրել իրավիճակը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Բանն այն է, որ ներկայիս ռուս-թուրքական լարված հարաբերությունների պայմաններում հիմնական հարցն այն է, թե կկարողանա արդյոք Թուրքիան գնալ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի իրավիճակի ապակայունացմանը, կամ կգնա արդյոք այդ քայլին` հաշվի առնելով ԼՂ հակամարտության վերջին սրացումը: Սա իրականում բավական ցավոտ հարց է, քանի որ դեռ մինչ վերջերս կային հույսեր, որ Ղարաբաղում իրավիճակը չի զարգանա այն սցենարով, որպիսին զարգանում է այսօր: Բանն այն է, սակայն, որ Ադրբեջանն այսօր ունի լուրջ ներքին խնդիրներ տնտեսական եւ ֆինանսական ոլորտներում, բյուջետային եկամուտները նվազել են, նավթի շարունակվող գնանկումը հարվածում է տնտեսությանը:

Հետեւաբար նաեւ երկրում աճում է սոցիալական բեւեռացումն ու լարվածությունը եւ բացի այդ Մոսկվա-Բաքու հարաբերություններն էլ ամենեւին էլ հրաշալի վիճակում չեն գտնվում: Այս պայմաններում հնարավոր է, որ Թուրքիան օգտագործի իրավիճակը եւ փորձի սադրել եւ սրել իրավիճակն Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանա շեղել Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայից, սակայն Անկարայի համար սա չափազանց պրիմիտիվ կլիներ: Իհարկե Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն սերտ հարաբերություններ, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, սակայն նույնիսկ այս պայմաններում չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ինքն է Կովկասը ներառում իր հակաթուրքական կամպանիայի մեջ, եւ դա անում է նույնիսկ ակամա: Չպետք է մոռանալ, որ հակաթուրքական սանկցիաների մասին հայտարարել է Աբխազիան, տարածք, որը չափազանց կապված է Թուրքիայի հետ, թեկուզեւ Թուրքիայում բնակվող աբխազական սփյուռքի միջոցով: Հետեւաբար նաեւ չի բացառվում, որ նույն խաղի մեջ Մոսկվան է ներքաշում Հարավային Կովկասին:

hraparak.am

17/4/2016