Փաշինյանը կոչ է անում ճանաչել ԼՂ-ը (Արցախ)
https://parstoday.ir/hy/news/armenia-i127565-Փաշինյանը_կոչ_է_անում_ճանաչել_ԼՂ_ը_(Արցախ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն ԼՂ-ում (Արցախ) հայերի էթնիկ զտումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 14:30 Asia/Tehran
  • Փաշինյանը կոչ է անում ճանաչել  ԼՂ-ը (Արցախ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս միջազային հանրությանը ներկայացրել է Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերի իրական նպատակը. այն ԼՂ-ում (Արցախ) հայերի էթնիկ զտումն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԼՂ-ի  (Արցախ)  խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն ԼՂ-ում (Արցախ) հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը:

Նա հաշթագով կոչ է արել ճանաչել   ԼՂ-ը (Արցախ):

Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին կրկին թիրախավորել էին ԼՂ-ի (Արցախ) մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին՝ հարվածներ հասցնելով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Ադրբեջանի զինուժն ավիացիայի միջոցով թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը, հասցվել են ավերածություններ։ Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ ԼՂ-ի (Արցախ)    ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի առավոտից վերսկսել է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը:  Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio