Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i127622-Զատուլինը_պարզաբանել_է_Ղարաբաղում_հարձակումը_դադարեցնելու_Ալիեւի_առաջարկի_ենթատեքստը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա,- «Վզգլյադ» թերթին պարզաբանել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 06:53 Asia/Tehran
  • Զատուլինը պարզաբանել է Ղարաբաղում հարձակումը դադարեցնելու Ալիեւի առաջարկի ենթատեքստը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջարկել է դադարեցնել իր բանակի առաջխաղացումը Ղարաբաղում, բայց այս խաղաղ պլանի տակ դավադրություն կա,- «Վզգլյադ» թերթին պարզաբանել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Եթե Բաքուն բավարարվի միայն Լաչինի միջանցքի վերահսկողությամբ, դա կնշանակի ղարաբաղյան հայերի ամբողջական շրջափակում:

«Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հենց հիմա նման վերջնագիր ներկայացնում: Ադրբեջանական բանակը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով յոթ շրջաններից չորսի վրա, որոնք վերահսկվում էին հայկական կողմից: Միեւնույն ժամանակ, Լաչինի եւ Քելբաջարի շրջանները, որոնք պահում են հայերը, շատ կարեւոր են որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Չորեքշաբթի օրը Ալիեւը հայտարարել էր, որ Բաքուն կդադարեցնի իր առաջխաղացումը Ղարաբաղում, երբ վերահսկողություն ստանա Լաչինի եւ Քելբաջարի շրջանների եւ Աղդամի շրջանի մի մասի վրա: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է բանակցություններ անցկացնել հակամարտող կողմերի հետ: Նրա կարծիքով, Պուտինը պետք է խոսի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ Էրդողանն ինքը պատրաստ է հարցը քննարկել Ալիեւի հետ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio