«Պահանջեք Փաշինյանի հրաժարականը». Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով ակցիա քաղաքապետարանի մոտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129723-Պահանջեք_Փաշինյանի_հրաժարականը_._Երևանի_քաղաքապետի_հրաժարականի_պահանջով_ակցիա_քաղաքապետարանի_մոտ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով ակցիա է ընթանում քաղաքապետարանի դիմաց:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 15, 2020 12:30 Asia/Tehran

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջով ակցիա է ընթանում քաղաքապետարանի դիմաց:

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն նամակ ունի հանձնելու Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձնավորությանը. «Մենք կարծում ենք, որ այսօր առավել քան արդիական է հասկանալ, թե ինչ է մտածում այդ անձնավորությունը: Նա մոտ 10 ամիս ընդհատակում է գտնվում կորոնավիրուսի, արձակուրդների եւ այլ պատճառներով, եւ քաղաքը մատնվել է անտերության»:

Նա ընթերցեց Հայկ Մարությանին ուղղված նամակը, որտեղ մասնավորապես, նշվում է, որ քաղաքապետն անլուրջ է վերաբերվել կորոնավիուսի վարակի տարածմանը եւ ոչ մի քայլ չի ձեռնարկել, փոխարենը մտել է թաքստոց: «Ոչ միայն շարունակվել է Երեւանի դիմագծի աղավաղումը, այլեւ ծպտուն անգամ չեք հանել, երբ կառավարությունը որոշել է գույքահարկը բարձրացնել, որի հիմնական թիրախը Երեւանն է: Տապալվել է Երեւանի տրանսպորտային համակարգի վերափոխման ծրագիրը: Երեւանի վարչական մեքենան շարունակում է մնալ կաթվածահար վիճակում, ոչ մի գործարք տրամաբանական ընթացք չի ունենում:

Երեւանի քաղաքապետարանը սրտացավ ներկայություն չի ունեցել ռազմաճակատում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին կորցրած եւեւանցիների ընտանիքների առօրյայում: Ջոկատ կազմելու եւ սահման մեկնելու վարչապետի հանձնարարականին անհրաժեշտ ձեւով չեք արձագանքել, ու այնքան եք դանդաղել, որ սահման եք հասել տխրահռչակ հայտարարության նախօրեին միայն: 

Երկիրը պատերազմի մեջ է գտնվում, իսկ դուք քաղաքապետարանի կայանատեղիների կարգավորման համար հատկացնում եք շուրջ  50 մլն դրամ»,-ասված է նամակում:

Նամակի վերջում Հայկ Մարությանին ներկայացվեց երկու առաջարկ. «Առաջին. Միացեք ժողովրդի լայն զանգվածի պահանջին  եւ պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երկրորդ, տվեք ձեր հրաժարական քաղաքապետի պաշտոնից: Դող այդ պաշտոնը զբաղեցնի այլ անձնավորություն, որը բավարար գիտելիքներ, հանձնառություն ունի մեր մայրաքաղաքի հարցերով զբաղվելու: Դուք կարող եք վերադառնալ ձեր նախկին ասպարեզին»:

https://news.am/arm/news/619039.html