«Դու ամենաամոթալի ղեկավարն ես»». Երիտասարդների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Դեկտեմբեր 15, 2020 13:58 Asia/Tehran
Երևանում երիտասարդների խումբը կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացրել:Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է. «Նիկոլ Փաշինյան, դու պատասխան ես տալու քո բոլոր արարքների համար: Դու Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի ղեկավարն ես: Դու իրավունք չունես լինել երկրի ղեկավար»:
Ներկաները սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»: