Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i129855-Ֆիզուլիի_և_Ջաբրայիլի_հատվածում_հայտնաբերվել_է_ևս_41_զինծառայողի_աճյուն
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 15:27 Asia/Tehran
  • Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 41 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,-մանրամասնեց Թադևոսյանը:

168.am