Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղին
https://parstoday.ir/hy/news/armenia-i130085-Ադրբեջանի_ագրեսիան_առնվազն_2_մլրդ_դոլարի_ուղիղ_վնաս_է_հասցրել_Լեռնային_Ղարաբաղին
Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, ով այսօր լքում է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի պաշտոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 13:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղին

Ադրբեջանի ագրեսիան առնվազն 2 մլրդ դոլարի ուղիղ վնաս է հասցրել Արցախին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արտակ Բեգլարյանը, ով այսօր լքում է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի պաշտոնը:

Ընդ որում, դեռ չեն հաշվարկել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում վնասը:

Բեգլարյանի խոսքով՝ վնասվել կամ փլուզվել են ավելի քան 15 հազար բնակարաններ, 4 հազար հանրային օգտագործման օբյեկտներ եւ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ եւ հիվանդանոցներ, 2500 միավոր տրանսպորտ: «Հաշվարկներն ավելի քան համեստ են: Վնասը շատ լուրջ է: Միայն ուղիղ վնասը գերազանցում է 2 մլրդ դոլարը»,-նշել է նա:

Պատասխանելով Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, թե Ադրբեջանին 50 մլրդ դոլարի վնաս է հասցվել, Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանն այդ հարցն օգտագործում է քարոզչական նպատակով, բանակցություններում ճնշում գործադրելու համար: «Ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում 90-ականներին, կողմերը մեծ նյութական վնաս եւ կորուստներ են կրել: Դա ակնհայտ է: Եթե Ադրբեջանը խոսում է վնասի մասին, ապա պետք է խոսի փոխադարձ վնասի մասին: Հայաստանի եւ ԼՂ-ի իշխանություններն այդ առումով պետք է աշխատեն հակադարձ ապացույցներ պատրաստելու համար: Ինչ վերաբերում է միջազգային դատական ատյաններ դիմելուն, ապա նման տեսակի ու ծավալի հայցեր չեմ հանդիպել եւ իրատեսական չեն թվում»,-նշել է Արտակ Բեգլարյանը:   

news.am/